19:40  ,  26 օգոստոսի, 2014

Վասիլի Ուտկինը՝ Ice Bucket Challenge-ի եւ Մովսիսյան - Ձյուբա հարձակողական զույգի մասին

Կասկածում եմ, որ Մովսիսյանն ու Ձյուբան միասին կխաղան «Սպարտակի» հարձակման գծում, ասել է «ՆՏՎ Պլյուսի» մարզական ալիքների գլխավոր խմբագիր Վասիլի Ուտկինը, ով խոսել է Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողներ Արտյոմ Ձյուբայի եւ Յուրա Մովսիսյանի՝ միասին խաղադաշտ դուրս գալու հնարավորության մասին:

«Ինչ վերաբերում է «Սպարտակի»՝ 2 հարձակվողով խաղալու պոտենցիալին, ապա հարցը պոտենցիալում չէ: Բանն այն է, որ հարձակվողները լինում են տարբեր: Թիմերը հազվադեպ են խաղում 2 միանման հարձակվողներով: Մովսիսյանն ու Ձյուբան այնքան էլ նման չեն, սակայն նրանք հարձակման կիզակետում խաղացող ֆուտբոլիստներ են: «Սպարտակը» կարող է խաղալ 2 հարձակվողով, սակայն խիստ կասկածում եմ, որ դա կլինեն Մովսիսյանն ու Ձյուբան միասին: Սարսափելի ոչինչ չկա»,- Ուտկինի խոսքը մեջբերում է sovsport.ru-ն:

Ռուս մեկնաբանն անդրադարձել է նաեւ Ice Bucket Challenge համաշխարհային բարեգործական ֆլեշմոբին, որի նպատակն է ուշադրություն սեւեռել անբուժելի ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության վրա:

«Հեռուստացույցով ցույց են տալիս, թե ինչպես է Կրիշտիանու Ռոնալդուն իր ֆիրմային անդրավարտիքով ջուր լցնում Մարսելոյի վրա եւ թե ինչպես են ջրում Մոուրինյոյին: Նրանք պարզապես թուլամորթներ են: Ես ոչ միայն ջրվել եմ սառույցով ջրով, այլ՝ 3 դույլերով: Ես անպայման գումար կփոխանցեմ հիմնադրամին»,- ասել է Ուտկինը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արտյոմ Ձյուբան 4 խաղերում խփել է 6 գոլ, իսկ վնասվածքից վերականգնվող Յուրա Մովսիսյանը դեռ դուրս չի եկել խաղադաշտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում