11:53  ,  1 մայիսի, 2024

Կիմիխ․ Դեռ ոչինչ վճռված չէ

Մյունխենի «Բավարիայի» 29-ամյա գերմանացի աջ պաշտպան Յոզուա Կիմիխը Մադրիդի «Ռեալի» դեմ  Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում 2:2 հաշվով ոչ ոքի արդյունքից հետո հույս է հայտնել, որ Մադրիդում կհասնեն հաղթանակի։

«Կարծում եմ՝ մենք ավելի լավ էինք խաղում եւ գոլ խփելու ավելի շատ ակնհայտ հնարավորություններ ունեինք։ Իհարկե, ցավալի է, որ մրցակիցը հաշիվը հավասարեցրեց 11-մետրանոցից։ Բայց մենք տեսանք, որ կարող ենք ճակատամարտ տալ, վերահսկել խաղը եւ ստեղծել գոլային պահեր։ Դեռ ոչինչ վճռված չէ, բայց հաղթողը մեկն է լինում»,- Կիմիխի խոսքը մեջբերում է «Բավարիայի» կայքը։

Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մայիի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում