18:05  ,  26 օգոստոսի, 2014

Յովետիչը «մթագնեց» Բալոտելիի ժամանումը (ծաղրանկար)

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» եւ «Լիվերպուլի» միջեւ անգլիական Պրեմյեր լիգայի երկրորդ տուրի խաղին, որում մանչեսթերցիները Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Ստեւան Յովետիչի դուբլի օգնությամբ հաղթեցին 3:1 հաշվով:

Մոմանիի ծաղրանկարում Յովետիչը «մթագնում» է Մարիո Բալոտելիի տեղափոխությանը «Միլանից» «Լիվերպուլ»: Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը մանչեսթերյան խաղին հետեւում էր տրիբունայից եւ հաճախ հայտնվում էր ուշադրության կենտրոնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում