14:58  ,  26 օգոստոսի, 2014

Բարտոմեուն հայտնել է Ռոյսին «Բարսելոնա» հրավիրելու մտադրության մասին

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին հայտնել է Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսին հրավիրելու մտադրության մասին, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Բարտոմեուն այդ մասին հայտնել է կատալոնական ակումբի մյուս ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ։

«Բարսելոնան» հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն գերմանական ակումբը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ մտադիր է նրան պահել թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում