14:13  ,  26 օգոստոսի, 2014

«Նիցայի» 18-ամյա հարձակվողը հետաքրքրել է «Բորուսիային»

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական «Նիցայի» հարձակվող Նիլ Մոպեին, հաղորդում է L’Equipe-ը։

18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Գերմանացի մասնագետը վստահ է, որ ֆրանսիացին կարող է ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ Ֆրանսիական ակումբի հետ Մոպեի պայմանագիրն ավարտվում է 2017 թվականին։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» մեկնարկային տուրում 0։2 հաշվով պարտվել էր Լեւերկուզենի «Բայերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում