13:28  ,  26 օգոստոսի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելու համար Դի Մարիան կստանա 5 միլիոն ֆունտ

Մադրիդի «Ռեալի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելու համար կստանա 5 միլիոն ֆունտ ստերլինգ։

Goal.com-ի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում կստանա շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ եւ անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի հետ կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Դի Մարիայի տրանսֆերի համար Անգլիայի 20-ակի չեմպիոնը կվճարի 65 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում