11:35  ,  26 օգոստոսի, 2014

«Ռեալը» կպահի Խեդիրային, սակայն բաց կթողնի Իլյարամենդիին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրային, հաղորդում է TMW-ը։

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2015-ին եւ նա Արքայական ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։

Իսպանական ակումբը պատրաստ է վարձավճարով բաց թողնել Ասյեր Իլյարամենդիին, ով «Ռեալ» տեղափոխվելուց հետո այդպես էլ չկարողացավ հաստատվել թիմի հիմնական կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում