11:21  ,  26 օգոստոսի, 2014

Ice Bucket Challenge. Բեռնար Շալանդը միացավ ֆլեշմոբին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը նույնպես միացել է Ice Bucket Challenge‬ ֆլեշմոբին: Շվեյցարացի մասնագետը հայտնեց ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության դեմ պայքարին աջակցելու, ինչպես նաեւ ֆինանսական աջակցություն հայտնելու պատրաստականության մասին։

«Ես չէի կարող մերժել իմ սաների մարտահրավերը եւ չմասնակցել ակցիային: Բայց ես գիտեմ, որ Հայաստանում նույնպես կան մեծ թվով ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ ախտորոշմամբ հիվանդներ, իսկ աշխարհում այս ակցիան իրականացվում է հենց այդ հիվանդներին սատարելու համար, եւ ես պատրաստ եմ իմ կողմից նաեւ որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

Ակցիայի մասնակիցներին կոչ կանեի նաեւ այդ մասին հիշել: Իսկ մարտահրավերը փոխանցում եմ մեր հավաքականի ավագին` Ռոման Բերեզովսկուն եւ իմ օգնական Արթուր Պետրոսյանին»,- Շալանդի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում