09:25  ,  26 օգոստոսի, 2014

Անխել Դի Մարիան ժամանեց Մանչեսթեր (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ժամանել է Անգլիա: Նա բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է Marca-ն։

26-ամյա ֆուտբոլիստին նկատել են Մանչեսթերում։ Օգոստոսի 26-ին կողմերը կհամաձայնեցնեն գործարքի վերջին մանրամասները։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դի Մարիայի տրանսֆերի համար Անգլիայի 20-ակի չեմպիոնը կվճարի 80 միլիոն եվրո։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում