14:45  ,  25 օգոստոսի, 2014

Live your goals-ի հերթական փուլն՝ Ալավերդիում

ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի հերթական փուլերից մեկը տեղի է ունեցել Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Միջոցառմանը մասնակցում էին 68 աղջիկներ մարզի դպրոցներից: ՀՖՖ հրահանգիչների ղեկավարությամբ մասնակիցները մոտ մեկ ժամվա ընթացքում կատարել են ֆուտբոլային վարժություններ եւ անցկացրել են ֆուտբոլային խաղեր: Մարզահագուստը, գնդակները եւ ֆուտբոլային այլ պարագաները տրամադրվել էին ՖԻՖԱ-ի կողմից, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ Live your goals-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել եւ մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց եւ աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձեւավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում