14:33  ,  25 օգոստոսի, 2014

Թիմային հաշվարկում Հայաստանը երրորդն է

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված շախմատի աշխարհի 13-րդ ուսանողական առաջնությունում Հայաստանի հավաքականը (Կարեն Գրիգորյան, Զավեն Անդրիասյան, Տիգրան Ս. Պետրոսյան, Մարիա Գեւորգյան) թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը, հաղորդում է Armchess-ը։

Հայաստանի թիմը 27 հնարավորից վաստակել է 18 միավոր՝ արժանանալով բրոնզե մեդալի: Թիմային հաշվարկում առաջին տեղը գրավել են 20,5 միավոր հավաքած լեհերը, իսկ ռուսները 18.5 միավորով երկրորդն էին:

Հիշեցնենք, որ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն անհատական մրցումներում դարձել էր արծաթե մեդալակիր, Զավեն Անդրիասյանը զբաղեցրել էր 7-րդ տեղը, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը 20-րդն էր: Կանանց մրցաշարում Մարի Գեւորգյանը գրավել էր 6-րդ տեղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում