22:20  ,  24 օգոստոսի, 2014

Կարեն Գրիգորյանն՝ աշխարհի ուսանողական առաջնության փոխչեմպիոն

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն արծաթե մեդալակիր դարձավ Լեհաստանի Կատովիցե քաղաքում տեղի ունեցած շախմատի աշխարհի ուսանողական առաջնությունում:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողն 9 հնարավորից հավաքել է 6.5 միավոր եւ բաժանել է 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Գրիգորյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ չեմպիոնի տիտղոսը բաժին է հասել ռուսաստանցի գրոսմասյտեր Սանան Սյուգիորվին:

Զավեն Անդրիասյանը 6 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը, իսկ 5 միավոր հավաքած Տիգրան Ս. Պետրոսյանը 20-րդն էր:

Կանանց մրցաշարում Մարի Գեւորգյանը 5,5 միավորով գրավել 6-րդ տեղը: Լեհ Կլաուդիա Կուլոնը հաղթող է ճանաչվել 8.5 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում