12:33  ,  18 օգոստոսի, 2014

Պաշտոնական. Էվեր Բանեգան վերադարձավ Իսպանիա

Իսպանական «Վալենսիայի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էվեր Բանեգան կարիերան կշարունակի «Սեւիլիայում», հաղորդում է ակումբի կայքը:

Իսպանական ակումբը մեկ տարով վարձակալել է 26-ամյա ֆուտբոլիստին: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում Բանեգան վարձավճարով հանդես էր գալիս արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզում», որի կազմում անցկացրած 14 խաղերում դարձավ մեկական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Էվեր Բանեգան 2008-ից է խաղում «Վալենսիայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում