16:24  ,  14 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Վլադիմիր Հակոբյանը եւ Սերգեյ Մովսեսյանը ոչ ոքի խաղացին

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը եւ Սերգեյ Մովսեսյանը կեսական միավոր բերեցին Հայաստանի հավաքականին։ 

Հակոբյանը սեւերով 40-րդ քայլում խաղաղ ելք կնքեց չեխ Վլաստիմիլ Բաբուլայի հետ, իսկ Մովսեսյանը սպիտակներով պարտիան ավարտեց 33-րդ քայլում։ Ընթանում է Վիկտոր Լազնիչկա (2676) - Գաբրիել Սարգսյան (2686) պարտիան։ 

Հայաստանի հավաքականը Լեւոն Արոնյանի տարած հաղթանակի շնորհիվ առջեւում է՝ 2։1 հաշվով։

Հիշեցնենք, որ 11-րդ տուրից առաջ Հայաստանի թիմն ուներ 14 միավոր եւ գրեթե զրկվել էր մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից։

Օլիմպիադա-2014. 11-րդ տուր

Հայաստան - Չեխիա՝ 2։1

Լեւոն Արոնյան (2805) - Դավիդ Նավարա (2716)՝ 1։0

Վիկտոր Լազնիչկա (2676) - Գաբրիել Սարգսյան (2686) 

Սերգեյ Մովսեսյան (2672) - Զբինեկ Հրաչեկ (2634)՝ 0.5։0.5

Վլաստիմիլ Բաբուլա (2549) - Վլադիմիր Հակոբյան (2655)՝ 0.5։0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով