13:55  ,  2 հոկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Բորուսիայի» ֆուտբոլիստների տպավորությունները

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները մեկնաբանել են բելգիական «Անդերլեխտի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում տարած հաղթանակը, հայտնում է Der Westen-ը:

Սեբաստիան Կել 

«Այս հաղթանակը կամրապնդի մեր դիրքերը Չեմպիոնների լիգայում: Այժմ պետք է հաղթենք նաեւ Բունդեսլիգայում»:

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ

«Բորուսիայում» չկա ճգնաժամ, պարզապես որոշ խաղերում բախտը երես է թեքում մեզանից:  Այդ պատճառով էլ կարեւոր էր «Անդերլեխտի» հետ խաղում հաղթանակը: Կարեւոր չէ, թե ովքեր դարձան գոլի հեղինակ: Ուրախ եմ, որ հաղթեցինք «Շալկեի» հետ դերբիի անհաջող հանդիպումից հետո»:

Ադրիան Ռամոս 

«Միշտ երազել եմ գոլ խփել Չեմպիոնների լիգայում: Ստացվեց ավելի լավ, քան մտածում էի»:

Չիրո Իմոբիլե

«Լավ հանդիպում էր եւ 3:0 հաշիվն այն դարձնում է ավելի գեղեցիկ»:

 Հիշեցնենք, որ «Բորուսիան» 3:0 հաշվով հաղթել է «Անդերլեխտին»: Իմոբիլեն բացել է հաշիվը, իսկ Ռամոսը երկրորդ խաղակեսում դարձել դուբլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով