Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային խնդրել է չհեռանալ Արքայական ակումբից, հաղորդում է El Confidencial-ը։
29-ամյա ֆուտբոլիստը վստահ է, որ կիսապաշտպանը շատ կարեւոր է թիմի համար եւ չի ցանկանում, որպեսզի «Ռեալը» թուլանա։ 26-ամյա Դի Մարիան ցանկանում է հեռանալ իսպանական ակումբից, քանի որ ղեկավարության հետ նրա հարաբերությունները լարված են։
Իսպանիայի ավարտված առաջնության 34 խաղում նա դարձել է չորս գոլի եւ 17 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում