14:13  ,  25 հուլիսի, 2014

Անչելոտի. Կրոսի եւ Ռոդրիգեսի տրանսֆերներից հետո «Ռեալում» կմեծանա մրցակցությունը

Ակումբի ղեկավարությունը գերազանց աշխատանք է կատարել՝ ձեռք բերելով երկու ֆուտբոլիստների, ովքեր կուժեղացնեն թիմը, ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։ Իտալացի մասնագետը հայտարարել է, որ գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի եւ կոլումբացի Խամես Ռոդրիգեսի տրանսֆերներից հետո Արքայական ակումբում կմեծանա մրցակցությունը։

«Կրոսը եւ Ռոդրիգեսը հանդես են գալիս տարբեր դիրքերում։ «Ռեալին» հարկավոր չէ նոր աջ պաշտպան, քանի որ ունենք Կարվախալի եւ Արբելոայի նման ֆուտբոլիստներ։ Դի Մարիան շարունակում է մնալ «Ռեալի» խաղացող։ Պարզ է, որ Կրոսի եւ Ռոդրիգեսի տեղափոխությունից հետո թիմում կմեծանա մրցակցությունը։

Սակայն մրցակցություն կա բոլոր մեծ ակումբներում։ Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը շատ կարեւոր էր մեզ համար։ Մտադիր ենք շարունակել նվաճել տիտղոսներ։ Շատ գոհ ենք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում