23:16  ,  25 ապրիլի, 2024

ԵԱ․ Նարեկ Մանասյանի տպավորիչ հաղթանակը Ադրբեջանի բռնցքամարտիկի նկատմամբ (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) դուրս եկավ եզրափակիչ։

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը տպավորիչ հաղթանակ տարավ Ադրբեջանը ներկայացնող կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյի նկատմամբ։

67 կգ քաշային Արարատ Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Տարխան Իդիգովին եւ բավարարվեց բրոնզե մեդալով։

Ավելի վաղ 48 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Բարեղամ Հարությունյանը մենամարտել էր սերբ Ռադե Յոկսիմովիչի հետ եւ առավելության հասել 4:1 հաշվով։

Բրոնզե մեդալներ են նվաճել նաեւ կանանց Հայաստանի հավաքականի անդամներ, երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, Արթուր Սահակյանն (60 կգ) ու Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ)։

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում