Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան նշել է այս մրցաշրջանում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։
«Կիլիան Մբապեն, Հարի Քեյնը եւ Ջուդ Բելինգեմն անցկացնում են ֆենոմենալ մրցաշրջան։ Շատ ֆուտբոլիստներ են ցուցադրում անհավանական արդյունքներ։ Հաճելի է տեսնել այսպիսի մրցակցություն։ Մեկին առանձնացնել հնարավոր չէ»,- Մուսիալայի խոսքը մեջբերում է Bayern&Germany-ն։
Մուսիալան «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականից՝ դառնալով Գերմանիայի եռակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր։
21-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» հետ մասնակցել է 161 հանդիպման, խփել է 43 գոլ, կատարել 30 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում