Պորտուգալական «Բենֆիկայի» եւ Արգենտինայի հավաքականի պաշտպան Էզեկյել Գարայը հուլիսի 24-ին բուժզննում է անցել Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», հաղորդում է Ռուսաստանի փոխչեմպիոնի պաշտոնական կայքը։
27-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 25-ին կմիանա թիմին, որը նախապատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի՝ Կիպրոսի ԱԷԼ-ի դեմ խաղին։
Հիշեցնենք, որ «Զենիթը» Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպանի համար վճարել է 6 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում