22:31  ,  7 մայիսի, 2024

Մարադոնայի «Ոսկե գնդակը» դրվել է աճուրդի

1986թ․ աշխարհի առաջնությունում արգենտինացի հարձակվող Դիեգո Մարադոնայի ստացած «Ոսկե գնդակը» դրվել է աճուրդի, հաղորդում է Aguttes աճուրդների տան մամուլի ծառայությունը։ Այդ առաջնությունում Արգենտինայի հավաքականը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը, Մարադոնան ճանաչվել էր լավագույն խաղացող՝ արժանանալով «Ոսկե գնդակի»։

Աճուրդը տեղի կունենա հունիսի 6-ին Փարիզում։

2022 թվականին աճուրդում 2 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառվել էր այն գնդակը, որը Մարադոնայի ձեռքով խաղից հետո հայտնվել էր Անգլիայի հավաքականի դարպասում 1986թ․ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։ Նույն թվականին աճուրդում 9 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառվել էր խաղաշապիկը, որով այդ խաղում հանդես էր եկել Մարադոնան անգլիացիների դեմ։

Մարադոնան մահացել է 2020թ․ նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում