10:12  ,  8 մայիսի, 2024

Սաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը գլխավոր մարզիչի պաշտոնում հոլանդացի Էրիկ տեն Հագի փոխարեն դիտարկում է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի թեկնածությունը։

Մանչեսթերյան ակումբը մոտ է համաձայնության 53-ամյա անգլիացի մասնագետի հետ, հաղորդում է FootMercato-ն։

Համաձայնության մասին պաշտոնական հայտարարություն կարող է լինել Եվրո-2024-ից հետո։

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը Գերմանիայում կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում