09:43  ,  8 մայիսի, 2024

Ջուդ Բելինգեմը՝ «Ոսկե գնդակի» ֆավորիտ

Goal.com-ը ներկայացրել է 2024թ․ «Ոսկե գնդակի» ֆավորիտներին՝ առաջին տեղում նշելով Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալի» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին։

Եռյակում են նաեւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն եւ Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

  1. Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ»)
  2. Կիլիան Մբապե (ՊՍԺ)
  3. Հարի Քեյն («Բավարիա»)
  4. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)
  5. Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)
  6. Ֆլորիան Վիրց («Բայեր»)
  7. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի »)
  8. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»)
  9. Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ»)
  10. Բուկայո Սակա («Արսենալ»)
  11. Ռոդրիգո («Ռեալ Մադրիդ»)
  12. Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ»)
  13. Դեքլան Ռայս («Արսենալ»)
  14. Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
  15. Անտուան Գրիզման («Աթլետիկո Մադրիդ»)
  16. Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի»)
  17. Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)
  18. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
  19. Ժերեմի Ֆրիմպոնգ («Բայեր»)
  20. Լաուտարո Մարտինես («Ինտեր»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում