00:49  ,  22 հուլիսի, 2014

Տիագու Մենդեշը վերադարձավ «Աթլետիկո»

Պորտուգալացի կիսապաշտպան Տիագու Մենդեշը, ով հուլիսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակով հեռացել էր Մադրիդի «Աթլետիկոյից», վերադարձել է իսպանական ակումբ, հաղորդում է Marca-ն։

33-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի չեմպիոնի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր։ Պորտուգալացին մտադիր էր տեղափոխվել Լոնդոնի «Չելսի», սակայն տրանսֆերը չկայացավ ֆուտբոլիստի խաղային արտոնագրի պատճառով։

Տիագուն առաջարկներ ուներ նաեւ այլ ակումբներից, սակայն որոշել է վերադառնալ «Աթլետիկո»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում