Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնության թիմային մրցաշարում: Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Արտակ Այդինյանի գլխավորած հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց 10-րդ տեղը: Հայաստանի թիմը վաստակեց 231.361 միավոր:
Երիտասարդների Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ դուրս եկան Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Շեքսպիր Գեւորգյանը եւ Ռոբերտ Գյուլումյանը:
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մեծ Բրիտանիայի թիմը:
Երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանն ուսի վնասվածքի պատճառով մասնակցեց միայն նժույգ թափեր վարժությունում, մյուս գործիքներում Հայաստանի թիմն ունեցավ երեք մասնակից:
NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում