15:44  ,  11 հուլիսի, 2014

Պաշտոնական. Լուիս Սուարեսը տեղափոխվում է «Բարսելոնա»

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի կատալոնական «Բարսելոնայում»:

Հուլիսի 11-ին «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Ուրուգվայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում փոխհամաձայնության գալու մասին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուարեսին գնելու համար կատալոնացիները վճարելու են 76 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ հարձակվողի պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով:

Լուիս Սուարեսը 201-ին Ամստերդամի «Այաքսից» էր տեղափոխվել «Լիվերպուլ», որի կազմում Անգլիայի ավարտված առաջնությունում խփեց 31 գոլ՝ ճանաչվելով լավագույն ռմբարկու: ԱԱ-2014-ի երրորդ տուրի խաղում Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար ուրուգվայցին որակազրկվել էր 4 ամսով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս