Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին վերսկել է մարզումները, փոխանցում է Daily Mail-ը։
Նա մասնակցել գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռայան Գիգսի անցկացրած առաջին մարզմանը։ 30-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել մարտի 19-ից։ Վան Պերսին վերականգնողական կուրս էր անցնում Հոլանդիայում եւ ապաքինվում է նախատեսվածից շուտ։ Նա բոլոր հնարավորություններն ունի խաղադաշտ վերադառնալու մինչեւ մրցաշրջանի ավարտը։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում