Վան Պերսին վերսկսել է մարզումները

11:13   26 ապրիլի, 2014

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին վերսկել է մարզումները, փոխանցում է Daily Mail-ը։

Նա մասնակցել գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռայան Գիգսի անցկացրած առաջին մարզմանը։ 30-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել մարտի 19-ից։ Վան Պերսին վերականգնողական կուրս էր անցնում Հոլանդիայում եւ ապաքինվում է նախատեսվածից շուտ։ Նա բոլոր հնարավորություններն ունի խաղադաշտ վերադառնալու մինչեւ մրցաշրջանի ավարտը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։