14:12  ,  14 ապրիլի, 2014

Դենիս Թումասյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

Եկատերինբուրգի «Ուրալի» ավագ Դենիս Թումասյանը հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի հավաքականում, փոխանցում է Championat.com-ը։

28-ամյա ֆուտբոլիստը, ով Ռուսաստանի քաղաքացի է, ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին. «Շնորհակալություն, Բեռնար Շալանդ։ Կփորձեմ արդարացնել ինձ հետ կապված հույսերը»:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում պաշտպանը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ 2011 թվականին Թումասյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում