13:42  ,  11 ապրիլի, 2014

Վալերի Կարպին. Դեմ չեմ եղել Յուրա Մովսիսյանի տրանսֆերին

«Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հերքել է լուրերը, թե ինքը դեմ է եղել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությանը մոսկովյան ակումբ: Այդ մասին ռուս մասնագետին հարցրել է «Спорт-Экспресс»-ի թղթակիցը:

Ասում են, որ դուք դեմ եք եղել Մովսիսյանի տրանսֆերին, իսկ Ջեւան Չելոյանցը պնդել է նրա թեկնածությունը:

Ո՞վ է նման բան ասել: Ստացվում է, որ Չելոյանցը ցանկացել է ձեռք բերել Մովսիսյանին, իսկ ես՝ ո՞չ: Դա նույպես առասպել է:

Ի՞նչ այլ թոփ մակարդակի ֆուտբոլիստների հետ չի հաջողվել կնքել պայմանագիր:

Արդեն բոլորին չեմ էլ հիշում: Նրանք շատ են եղել: Վերջիններից կնշեմ Ռոման Շիրոկովին, ում ցանկանում էի տեսնել «Սպարտակում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում