12:08  ,  22 մարտի, 2014

«Սպարտակի» հավանական մեկնարկային կազմը՝ «Կրասնոդարի» դեմ (ֆոտո)

Մարտի 22-ին  Մոսկվայի «Սպարտակը» կհյուրընկալվի «Կրասնոդարին» ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում։

Championat.com-ը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը։ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգան հյուրերի մեկնարկային կազմում։

«Սպարտակ». Դիկան - Պարշիվլյուկ, Տասկի, Բոկետի, Կոմբարով - Գլուշակով, Ռոմուլո, Կոստա, Օզբիլիս, Խուրադո - Մովսիսյան։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։

Հիշեցնենք, որ 21-րդ տուրից հետո «Սպարտակը» 40 միավորով երրորդն է։ «Կրասնոդարն» ունի 34 միավոր՝ զբաղեցնելով 7-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English