00:05  ,  25 ապրիլի, 2024

Էդուարդ Սպերցյանի գոլը նպաստեց «Կրասնոդարի» հաղթանակին (տեսանյութ)

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրից տեղափոխված խաղում «Կրասնոդարը» հյուրընկալեց «Բալթիկային» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

«Կրասնոդարի» երկրորդ գոլը 50-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը նաեւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ։ Հայ ֆուտբոլիստը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։

«Կրասնոդարը» 49 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ առաջատար «Զենիթից», որը 0:2 հաշվով պարտվեց Կազանի «Ռուբինին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում