Վանաձորում անցկացվել է ծանրամարտի Հայաստանի պատանիների եւ աղջիկների առաջնությունը: Մասնակցել է 22 մարզուհի, 119 մարզիկ` Հայաստանի տարբեր մարզերից (Գյումրի, Արարատ, Արագածոտն, Լոռի, Արմավիր) եւ Երեւանից, հաղորդում է msy-ը: Առաջնությունից հետո ըստ արդյունքների կկազմավորվեն հավաքական թիմերը, որոնք ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 3-ը Լեհաստանում մասնակցելու են Եվրոպայի պատանեկան առաջնությանը:
Ծանրամարտ
Հայաստանի աղջիկների առաջնություն
44 կգ - Լուիզա Սահրադյան (Արարատ)
48 կգ - Երանուհի Պետրոսյան (Սեւան)
53 կգ - Անի Վարդազարյան (Արարատ)
58 կգ - Հերմինե Եղիազարյան (Արարատ)
63 կգ - Ռոզալիա Ավետիսյան (Վանաձոր)
69 կգ - Սոնա Պողոսյան (Քասախ)
+69 կգ - Դալալյան Արփինե (Քասախ)
Հայաստանի պատանիների առաջնություն
50 կգ - Համլետ Մնացականյան(Գյումրի)
56 կգ - Լեւոն Մանուկյան(Երեւան)
62 կգ - Դավիթ Աբրամյան(Սամաղար)
69 կգ - Նիկոլայ Պողոսյան(Գյումրի)
77 կգ - Հակոբ Մկրտչյան(Գյումրի)
85 կգ - Սամվել Գասպարյան(Գյումրի)
94 կգ - Հովհաննես Ավդալյան(Գյումրի)
+94 կգ- Սլավիկ Ջանոյան(Գյումրի)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում