21:04  ,  27 նոյեմբերի, 2015

ԱԱ-2015. Սոնա Պողոսյանը C խմբում առաջինն է

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել 75 կգ քաշային կանանց մրցաշարի C խմբի մասնակիցները: Հայաստանը ներկայացրել է 17-ամյա Սոնա Պողոսյանը, որը գրավել է առաջին տեղը:

Նա ապահովել է առնվազն 2 միավոր Հայաստանի հավաքականի օլիմպիական վարկանիշի համար, հաղորդում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: A եւ B խմբերում պայքարին մասնակցելու են համապատասխանաբար 13 եւ 10 մարզուհիներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով