20:11  ,  7 մայիսի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները վստահ են, որ Տեն Հագը կհեռացվի

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները վստահ են, որ թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կհեռացվի պաշտոնից Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում 0:4 հաշվով պարտվել է «Քրիսթալ Փելասին» եւ 35 խաղից հետո 54 միավորով 8-րդ տեղում է։

Մայիսի 25-ին Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթին»։

Մայիսի 12-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում