15:16  ,  28 հունվարի, 2014

Գեւորգ Ղազարյանը մարզվում է «Մետալուրգի» հետ

Կարագանդայի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը մարզվում է Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որը հավաք է անցկացնում Թուրքիայում։

25-ամյա կիսապաշտպանը պետք է մասնակցեր ղազախական «Կայրաթի» երկրորդ հավաքին, սակայն հունվարի 28-ին հայտնի է դարձել, որ նա չի միացել Ալմաթիի թիմին։ Դրա փոխարեն Ղազարյանը Թուրքիայում մարզվել է իր նախկին թիմի հետ, որի կազմում խաղացել է 2011-ից 2013-ը։ Այժմ կողմերը բանակցում են պայմանագրի շուրջ, եւ առաջիկա օրերին հայտնի կդառնա ֆուտբոլիստի հետագա ճակատագիրը։

Հիշեցնենք, որ Ղազարյանը դեռ Կարագանդայի «Շախտյորի» ֆուտբոլիստ է, սակայն նա չի ցանկանում կարիերան շարունակել այդ ակումբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում