17:27  ,  30 ապրիլի, 2012

«Արսենալը» գնեց Լուկաս Պոդոլսկուն

Գերմանական «Քյոլնը» պաշտոնապես հայտարարել է Լուկաս Պոդոլսկուն Լոնդոնի «Արսենալին» վաճառելու մասին:

Գերմանիայի հավաքականի 26-ամյա հարձակվողը անգլիական ակումբին կմիանա մրցաշրջանի ավարտից հետո: Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում: Սակայն տարբեր գնահատականներով, «Արսենալը» վճարել է 20 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում