10:54  ,  30 ապրիլի, 2012

Ռայան Գիգզ. Մենք արժանի ենք հաղթանակի

«Մանչեսթեր Յունայթեդի» 38-ամյա լեգենդ Ռայան Գիգզը մանչեսթերյան դերբիից առաջ վստահություն է հայտնել, որ այս տարի չեմպիոն կհռչակվի Ալեքս Ֆերգյուսոնի թիմը:

«Ժամանակն է ցույց տալ, թե ով է առաջինն Անգլիայում: Իհարկե, «Սիթին» տանն է խաղալու եւ անելու է հնարավոր ամեն ինչ մեզ հաղթելու համար: Նրանք հրաշալի հարձակողական ֆուտբոլ ցուցադրող գերազանց թիմ ունեն:

Բայց մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք, մենք չեմպիոն ենք, այս տարի եւս մենք արժանի ենք չեմպիոնության: «Յունայթեդը» փորձառու թիմ է, եւ մենք պետք է օգտագործենք այդ փորձը, եթե ցանկանում ենք հաղթել «Սիթիին»:

Ֆուտբոլում ինձ մինչեւ հիմա պահում է այս կարգի վճռական հանդիպումների լարվածության զգացողությունը: Հույս ունեմ, որ այսօր կկարողանամ օգուտ տալ «Յունայթեդին», - Գիգզի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում