09:52  ,  21 նոյեմբերի, 2013

Շարապովան մասնակցել է «Պորշեի» շնորհանդեսին (ֆոտո)

Աշխարհի երրորդ ռակետ Մարիա Շարապովան մասնակցել է «Պորշե Մաքանի» շնորհանդեսին, հաղորդում է գերմանական ավտոընկերության Twitter-ի էջը։

Միջոցառումը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Ռուսաստանի լավագույն թենիսիստը լուսանկարվել է մեքենայի հետ, որը վաճառքում կհայտնվի 2014-ի մայիսից։

Հիշեցնենք, որ 26-ամյա Շարապովան Forbes ամսագրի կողմից ճանաչվել է տարվա ամենաբարձր վարձատրվող մարզուհին։ 2013-ին նրա եկամուտը կազմել է 29 միլիոն դոլար։



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով