16:07  ,  16 ապրիլի, 2024

WTA 250․ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Ռուանի մրցաշարում

Աշխարհի 67-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի Ռուան քաղաքում անցկացվող WTA 250 շարքի մրցաշարում։

Հայ թենիսիստուհին առաջին շրջանում մրցեց աշխարհի 144-րդ ռակետ, ֆրանսիացի Ֆիոնա Ֆերոյի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:2, 1:6, 7:5: Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 12 րոպե։

Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 43-րդ ռակետ, ռուսաստանցի Միրա Անդրեեւան, որը մեկնարկում 6:1, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 65-րդ ռակետ, արգենտինացի Նադյա Պոդորոսկային։

Ռուանի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 232 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով