Աշխարհի 67-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ֆրանսիայի Ռուան քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 43-րդ ռակետ, ռուսաստանցի Միրա Անդրեեւայի հետ, որը հաղթեց 7:5, 6:4 հաշվով։
Միրա Անդրեեւայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 32-րդ ռակետ, ուկրաինացի Անգելինա Կալինինայի եւ աշխարհի 78-րդ ռակետ, իտալացի Մարտինա Տրեւիզանի մրցախաղի հաղթողը։
Ռուանի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 232 հազար եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում