10:29  ,  30 ապրիլի, 2024

Սլոտը կգլխավորի «Լիվերպուլը»

Անգլիական «Լիվերպուլն» այս շաբաթ կհայտարարի գլխավոր մարզիչի պաշտոնում 45-ամյա հոլանդացի Առնե Սլոտի նշանակման մասին, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

Հոլանդական «Ֆեյենորդը» գլխավորող Առնե Սլոտի հետ պայմանագիրն արդեն կնքվել է։ «Ֆեյենորդը» կստանա 13 միլիոն եվրո փոխհատուցում։

Գերմանացի Յուրգեն Կլոպը հունվարին հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից» եւ մեկ տարի չի զբաղվի մարզչական աշխատանքով։

Առնե Սլոտը «Ֆեյենորդը» գլխավորում է 2021 թվականից, անցած մրցաշրջանում թիմը նվաճեց Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը։ Նիդերլանդների առաջնության 30 տուրից հետո «Ֆեյենորդը» երկրորդն է եւ առաջատար ՊՍՎ-ից հետ է 12 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում