09:39  ,  23 ապրիլի, 2012

Ռաֆայել Նադալն ուժեղ էր աշխարհի առաջին ռակետից

Թենիսի Մոնտե Կարլոյի մրցաշարի եզրափակիչում իսպանացի Ռաֆայել Նադալը 6:3, 6:1 հաշվով հաղթեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին:

Նադալը մեկ տարի չէր կարողացել հաղթել Ջոկովիչին` կրելով 7 պարտություն:

Իսպանացին արդեն 8-րդ տարին անընդմեջ հաղթում է Մոնտե Կարլոյում:

Մոնտե Կարլո (ATP). եզրափակիչ

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) – Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 2)` 3:6, 1:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով