23:37  ,  3 մայիսի, 2024

«Մասթերս»․ Եզրափակիչի զույգը հայտնի է

Աշխարհի 35-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը դուրս եկավ  Մադրիդում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։ Նա խաղաց աշխարհի 31-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկայի հետ, որը առաջին սեթում 3:3 հաշվի ժամանակ վնասվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել մրցախաղը։

Եզրափակիչում Ֆելիք Օժե-Ալյասիմի մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը, որը 6:4, 6:3 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 13-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 5-ին։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում