Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ապրիլի 8-ին մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը հանդես է գալիս ոչ հիմնական եւ ոչ ամբողջական կազմով: Էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը կմասնակցի 77 կգ քաշայինների պայքարին, իսկ գյումրեցիներ Գոռ Մինասյանը եւ Հայկ Հակոբյանը հանդես կգան գերծանրքաշային կարգում:
Ռուսաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Վենկովի ղեկավարությամբ Եվրոպայի առաջնության է մեկնել ուժեղագույն կազմով: Հավաքականում է նաեւ 2012թ. Եվրոպայի չեմպիոն Դավիթ Բեջանյանը (մինչեւ 105 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում