21:30  ,  2 փետրվարի, 2013

Հրայր Մկոյան. «Կարպատներից» հեռացա ֆինանսական հարցերի պատճառով

«Կարպատների» մարզիչը շատ գոհ էր ինձանից. նա ասաց, որ հավաքը լավ եմ ացկացրել: Սակայն ուկրաինական ակումբի հետ փոխհամաձայնության չեկա ֆինանսական հարցերի պատճառով: Հիմա ամեն ինչ անելու եմ, որ չմնամ այստեղ: 

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրայր Մկոյանը: 26-ամյա պաշտպանն օրեր առաջ խզել է պայմանագիրը Լվովի «Կարպատների» հետ եւ այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում

Հրայր, ի՞նչու վերադարձար Հայաստան:

Սկզբում ամեն ինչ նորմալ էր: Ես մեկնեցի, եւ նրանք դիմավորեցին ինձ: Միակ խնդիրը ֆինանսականն էր: Նրանք սկզբում ինձ այլ բան էին ասել, այնուհետեւ փոխեցին պայմանները եւ ես չհամաձայնվեցի: Ես մարզիչի հետ խոսել եմ: Նա ասաց, որ ինձանից շատ գոհ է եւ հավաքը լավ եմ ացկացրել: Բայց այս նոր պայմանների հետ ես համաձայն չէի:

Բայց չէ որ պայամանգիրն արդեն ստորագրված էր: Ինչպե՞ս է ստացվում այդքան հեշտ եւ առանց հետեւանքների խզել այն:

Այո, ես պայմանագիր կքնել էի «Կարպատների» հետ: Եվ ես դեռ այդ ակումբի խաղացող եմ, բայց ես ցանկացա խզել այն: Այժմ իրավասու մարդիկ զբաղվում են իրավաբանական որոշ հարցերով:

Իսկ ի՞նչ ես պատրաստվում անել առաջիկայում:

Վաղը մեկնելու եմ Ֆրանսիա՝ միանալու Հայաստանի ազգային հավաքականին: Կվերադառնամ եւ կզբաղվեմ նոր թիմ փնտրելով: Կան մարդիկ, ովքեր զբաղվում են այդ հարցով: Մի քանի տարբերակներ կան, դեռ չենք որոշել, թե որտեղ կշարունակեմ կարիերաս: Բայց ամեն ինչ անելու եմ, որ չմնամ այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով