16:31  ,  31 հունվարի, 2013

«Կարպատների» գլխավոր մարզիչ. Հրայր Մկոյանը չի խաղա «Կարպատներում»

Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը հանդես չի գա Լվովի «Կարպատներում»: Կողմերը չեն կարողացել փոխհամաձայնության գալ եւ Մկոյանը վերադարձել է Հայաստան: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Կարպատների» բուլղարացի գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը:

«Հրայր Մկոյանը չի խաղա «Կարպատներում»: Թիմը պայմանագիր չի կնքի ֆուտբոլիստի հետ»,- զրույցում հայտնեց Կոստովը:

Հիշեցնենք, որ «Կարպատներ» տեղափոխվելու համար 26-ամյա Մկոյանը երկկողմանի փոխահամաձայնությամբ խզել էր պայմանագիրը Գյումրիի «Շիրակի» հետ եւ հիմա գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: Նա նոր ակումբ է փնտրում: Մկոյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու փետրվարի 5-ին կայանալիք Լյուքսեմբուրգի հետ ընկերական խաղին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս