10:49  ,  28 մարտի, 2012

«Բարսելոնան» կիսաեզրափակիչում է

«Բարսելոնան» առաջինը նվաճեց բասկետբոլի Եվրալիգայի կիսաեզրափակիչի (Չորս լավագույնների եզրափակիչ) ուղեգիր: Կազանի ՈւՆԻԿՍ-ի հետ պայքարում կատալոնացիները առաջին երեք հանդիպումներում էլ հասան հաղթանակի: Շարքն ընթանում է մինչեւ երրորդ հաղթանակը:

«Մաքաբի Թել Ավիվը» քառորդ եզրափակիչի երրորդ խաղում  հաղթեց հունական «Պանատինաիկոսին»: Իսրայելցիներն առաջ են շարքում 2:1 հաշվով:

Եվրալիգա. քառորդ եզրափակիչ (մինչեւ երեք հաղթանակ): Երրորդ հանդիպում

ՈւՆԻԿՍ – «Բարսելոնա»` 56:67

Շարքի հաշիվ` 0:3

«Մաքաբի Թել Ավիվ» – «Պանատինաիկոս»`65:62

Շարքի հաշիվ` 2:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով