13:36  ,  19 ապրիլի, 2012

Անդրեյ Կիրիլենկոն՝ Եվրալիգայի լավագույն պաշտպան

Մոսկովյան ԲԿՄԱ-ի առաջատար բասկետբոլիստ Անդրեյ Կիրիլենկոն ճանաչվել է Եվրալիգայի 2011/12 մրցաշրջանի լավագույն պաշտպան, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Եվրալիգայի ընթացիկ մրցաշարում Կիրիլենկոն մասնակցել է 15 հանդիպման: Ռուսաստանցու միջին արդյունավետությունը 14 միավոր է:

«Լավագույն պաշտպան» մրցանակին հավակնում էին նաեւ Դիմիտրիս Դիամանտիսը («Պանատինաիկոս»), Դեւիդ Մոսը («Սիենա»), Վիկտոր Սադան («Բարսելոնա») եւ Ռիչարդ Հենրդիրքսը («Մաքաբի»):

Նախրոդ տարի լավագույն պաշտպան էր ճանաչվել Դիմիտրիս Դիամանտիսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով