13:59  ,  20 ապրիլի, 2012

«Վալենսիայի» խաղացողը դարձավ ադրբեջանցի

Իսպանական «Վալենսիայի» ամերիկացի բասկետբոլիստ Նիք Կաներ Մեդլին 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հանդես կգա Ադրբեջանի հավաքականի կազմում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Լեւենթ Թուրկնասը։

Ադրբեջանի հավաքականի կազմում կարող են հանդես գալ եւս երկու ամերիկացիներ՝ թուրքական «Բան Վիտ» ակումբի հարձակվող Չարլզ Դեւիսը եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ջեյսի Քերոլը, հաղորդում է Eurobasket. com-ը։

Եվրագավաթում անցկացրած 13 հանդիպումներում Կաներ Մեդլինի միջին արդյունավետությունը կազմել է 13.5 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով